Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (1)
A A
Սպորտ

Խնդրում ենք ուշադրություն չդարձնել ապատեղեկատվություններին. Բռնցքամարտի ֆեդերացիա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: 

«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մեկից ավելի գրանցված թեկնածու: Ինչպես արդեն հայտնել ենք, թեկնածուների գրանցումը կավարտվի հուլիսի 29-ին (ներառյալ այդ օրը), իսկ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 3-ին: ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է և թափանցիկ: Խնդրում ենք ուշադրություն չդարձնել ապատեղեկատվություններին»:

Նշենք, որ նորաստեղ Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, չի հաստատել օգոստոսի 3-ին կայանալիք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները՝ համարելով, որ նախատեսված ընտրությունների ձևաչափում  ու ընթացակարգում կան բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ, և որ նախատեսված ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ֆեդերացիայի կանոններին:

Այդպիսով, հայկական բռնցքամարտում շարունակվում է երկու ֆեդերացիաների առճակատումը, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ոչինչ չեն ձեռնարկում այդ հարցը հարթելու համար: