
A
A
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի Սուպերգավաթն այս տարի կվիճարկեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Նոան»: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, վերջինս վիճակահանության արդյունքում կհամարվի դաշտի տեր:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19։00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։