Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիելյան Սիմոնյան
A A
Հասարակություն

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել, փաստաբանը խոստանում է ուշագրավ տեսանյութ հրապարակել

«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին այսօր՝ հուլիսի 27-ին, մեղադրանք է առաջադրվել:

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջադրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ ...»:

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ այս տարվա ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասին է: 

Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայքակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գորադրելով: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Քննչական մարմինը ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց: Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: 

Հ.Գ. Նախաքննության ավարտից հետո խոստանում են հանրային դարձնել նաև դեպքի բավականին ուշագրավ տեսանյութը))) »