Բացել լրահոսը Փակել լրահոսը
kapak_100632
A A
Հասարակություն

Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան զոհեր

Թուրքիայի հարավային Մերսինի նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մահացել են վարորդը և 5 զինծառայող։  

Վթարից տուժած 30-ից ավել զինծառայողի տեղափոխել են հիվանդանոց։  Վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։  

Նշվում է, որ այդ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։ 

Ermenihaber.am