Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դիմորդները կգան վաղը. կազդե՞ն նախարարի «սրտի լարերի վրա»/ լրացված (տեսանյութ)

 Ոստիկանների ցուցումներին չենթարկվելու համար ցուցարարներից ոմանք բերման են ենթարկվել։ Բողոքի ակցիա իրականացնող դիմորդները ոստիկանության մոտ են։ 

Բայց քիչ անց  նորից վերադարձան ԿԳՄՍ նախարարության մոտ։

Բողոքող դիմորդ տղաները կրում էին զինվորական շապիկներ՝ ի նշան այն բանի, որ իրենցից շատերը շուտով զորակոչվելու են, չեն կարող այլևս քննություններ հանձնել, այս ամենում առաջնային է դառնում հենց զորակոչիկների խնդիրը։

Իրենց խոսքով զինվորական շապիկներով փորձում էին ազդել նախարարի «սրտի լարերի վրա», քանզի իրենք հայոց բանակի ապագա զինվորներն են։

Տղաները շարք կազմելով ոստիկանների առջև հնչեցնում էին հայրենասիրական երգեր։ «Պահանջատեր դիմորդ» ակցիայի մասնակիցները դադարեցրին բողոքի ակցիան՝ վաղը շարունակելու պայմանով, հավաստիացնելով, որ իրենց պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև վերջին չընդունված դիմորդը դառնա ուսանող։