Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան շրջվել է լողավազանի մեջ

ՃՏՊ Ջրվեժ գյուղում․ կան տուժածներ
 
Հուլիսի 26-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի ազգային
պարկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների
իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
 
Պարզվել է, որ  «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել
ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել լողավազանի մեջ։ 
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։
 
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս
հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։