Բացել լրահոսը Փակել լրահոսը
ea06bec6-e664-49ef-9133-a0baef787268_w1023_r1_s (1)
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

Ամերիկայի Ձայն

Հյուսիսային Կորեան տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված առաջին անձը երեք տարի առաջ Հարավային Կորեա փախած քաղաքացին է: Տեղական լրատվամիջոցի հաղորդմամբ փախուստի դիմած անձը 2019-իհուլիսին անօրինական կերպով հատելով Կորեաների միջև սահմանը վերադարձել է Հյուսիսային Կորեա:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ընը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և փակել այն հատվածը, որտեղ գրանցվել է վարակման դեպքը:

Հյուսիսային Կորեան երկար ժամանակ պնդում էր, թե իրենք կորոնավիրուսով վարակվածներ չունեն, թեև միջազգային մասնագետները դա անհնարին էին համարում:

Համավարակի տարածումը Հյուսիսային Կորեայի համար ծայրաստիճան վտանգավոր կլինի, քանի որ երկրի շատ հատվածներում չքավորություն է տիրում, իսկ առողջապահության համակարգը տկար է: