Բացել լրահոսը Փակել լրահոսը
104660322_3073780179377723_5284791930343121301_o
A A
Հասարակություն

Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Կովիդ-19

Բժիշկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է․

Կրկնավարակ գոյություն ունի։

Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։

Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։

Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք։
---------------------

Այս դեպքի առիթով շտապել  էկարծիք հայտնել բժիշկ Հայկ Մանասյանը, որը ներկայացնում ենք ստորեւ․

Քանի որ այս դեպքի մասին հարցեր եղան՝ իմ կարծիքը։
Կրկնավարակ կա ու կլինի, բայց դա այնքան ծավալուն չէ, որ ազդի իմունիզացված բարիերի ամրության վրա։
Մեկ ամսվա ընթացքում անձամբ գիտեմ կրկնավարակի մի քանի դեպքեր ու հենց բուժաշխատողների շրջանում։
Այս դեպքում առաջին վարակը եղել է առանց թոքաբորբի ու 40 օր անց առանց հակամարմինների։
Այսինքն չի բացառում ու շատ հավանական է որ առաջինը եղել է ոչ թե Կովիդ, այլ վիրուսի հայտնաբերման թեսթի կեղծ-դրական պատասխան։
Բոլոր ղեպքերում, եթե հաշվի առնենք որ 25.000 ապաքինված մարդուց ընդամենը մի քանիսի մոտ է վաղ ժամկետի կրկնավարակը, ապա կհասկանանք որ դրանով ոչինչ չի որոշվում։
Ինքս թույլ եմ տալիս որ 25.000-ից մոտ 1000-ի մոտ կարող են լինել նման դեպքեր, բայց մնացած 24.000-ը որպես բարիեր աշխատում են։