Բացել լրահոսը Փակել լրահոսը
ֆուտ սիթի
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Ֆուդ սիթի»-ի ղեկավարությունը հայտարարել է, թե կպահպանեն հավասարությունը՝ անկախ ազգությունից ու դավանանքից

«Киевская площадь» ընկերությունների խմբի (որի կազմում է նաև «Ֆուդ սիթի» շուկան) սեփականատերերը խմբի բոլոր կառույցներում պահպանելու են հավասարության սկզբունքը։ Այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՏԱՍՍ-ը։

Շուկայի սեփականատերերը հատուկ հայտարարությամբ հավատացրել են, որ իրենց սկզբունքը հավասարությունն է և օրինապահությունը։
«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,-ասել է նա։

Գործարարը վստահեցրել է, որ «Киевская площадь» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարները մտադիր են այսուհետ ևս հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով խմբի օբյեկտներում աշխատող բոլոր անձանց համար առավելագույնս հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը:

«Ֆուդ սիթիի» շուրջ սկանդալ ծագեց, երբ որոշեց մեծածախ շուկայի տարածք չթողնել հայկական մթերքով բեռնված բեռնատարները։ «Ֆուդ սիթիի» սեփականատերերը ծագումով ադրբեջանցիներ են, որոնք հայ-ադրբեջանական սահմանի բախումների ֆոնին այդպես էին փորձում աջակցել իրենց պատմական հայրենիքին ։