Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ
A A
Հասարակություն

Հակառակորդի կրակոցից զոհված Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին Եռաբլուրում (տեսանյութ)

ՀՀ հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 14-ին ծանր վիրավորված և հուլիսի 23-ին  զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող 19-ամյա Արթուր Մուրադյանին  այսօր` հուլիսի 25-ին, հուղարկավեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Տեսանյութը՝ News.am