Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ուշ ժամին ուղիղ եթերով դիմել է հայրենակիցներին (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է հայրենակիցներին և հայտնել, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը թեև մտահոգիչ է, սակայն կառավարելի է:

«Եվս մեկ անգամ խնդրում եմ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը: