Բացել լրահոսը Փակել լրահոսը
viv.thumb
A A
Պաշտոնական

Հաքերային որևիցե հարձակման չենք ենթարկվել․ Վիվա-ՄՏՍ-ը ՝ ԱԱԾ-ի հրապարակած հեռախոսահամարների մասին

Վիվա-ՄՏՍ-ը պարզաբանում է  տարածել 

Հարգելի գործընկերներ
 
Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:
 
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:
 
Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել:
 
Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն բացահայտել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր: Ըստ հաղոևդագրության՝  մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել  094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: