Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի պետականին սահմանին տիրող իրավիճակին։
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Պուտինն առաջարկել է խորհրդակցության ժամանակ մի քանի հարց քննարկել, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։
«Մեզ համար դա շատ զգայուն է՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրութունը»,- ասել է ՌԴ նախագահը։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին՝ հաղորդում է:
«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գլխավորապես` այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո»,-ասել է Պեսկովը:
«Մեր հարաբերություններն ԱՊՀ որոշ երկրների հետ և, ինչը պակաս կարևոր չէ, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որը շատ զգայուն է մեզ համար»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով քննարկման հարցերը: