Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուկրաինայի հայերի միություն
A A
Պաշտոնական

Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը:  AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ: 

«Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ միության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ակնկալում է օպերատիվ հետաքննություն դեպքերի առնչությամբ: 

 

Կիևում փորձ է արվել հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող երկու սրճարան այրել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը: Նախնական տեղեկատվության համաձայն զոհեր չկան, հրդհեի հետևանքով հաստատությունների առանձին հատվածներ վնասվել են: