Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Վարչապետը ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է․

 

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

 

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

 Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական ​​գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի:

 Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից:

 Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»: