Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ Դավիթաշեն 4-րդ թաղամասում․ տուժածներ չկան

Հուլիսի 24-ին, ժամը 11։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 27 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։21-ին, մարվել՝ 11։39-ին: Այրվել են խոհանոցը (15 քմ) կից կառույցի հետ և սառնարանը։