Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայկ մարության
A A
Պաշտոնական

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա. Հայկ Մարության

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք։ Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։ Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը»,- ասվում է քաղաքապետի գրառման մեջ։