Բացել լրահոսը Փակել լրահոսը
62468_b
A A
Պաշտոնական

Հուլիսի 24-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ

2020 թվականի հուլիսի 24-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ 

Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։

ՀՀ ԱԻՆ