Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները կանխել են խողովակների գողությունը (տեսանյութ)

Հուլիսի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիս և Սիփանիկ գյուղերի դաշտամիջյան տարածքից երկաթյա խողովակներ են ապամոնտաժում։
Նույն օրը ոստիկանները ստուգայց են կատարել նշված տարածքում և հայտնաբերել մոտ 9 մետր երկարության երկու խողովակ բարձած վերամբարձ կռունկակցորդիչով բեռնատար։
Ներկաներից մեկը հայտնել է, որ ինքն է ապամոնտաժել խողովակները՝ իր օգտագործման համար։
 

Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։