Բացել լրահոսը Փակել լրահոսը
6218556e61f536a43bee30c728056610
A A
Հասարակություն

Շտապօգնությունում հունիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել

Շտապօգնության աշխատակիցները հունիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել:

Պատճառները ճշտելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց  Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։ Վերջինս հաստատեց տեղեկատվությունը՝ շտապօգնությունում աշխատավարձեր արդեն ստացել են, պարգևավճարներ՝ ոչ․

«Եթե տրամադրեն, անպայման կփոխանցենք աշխատակիցներին»,-նշեց նա։

Ստեփանյանը հաստատեց՝ պարգևավճարներ նախատեսված են հունիս ամսվա համար, սակայն գումարները դեռ փոխանցված չեն։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ այս թեմայով «Ա1+»-ին ասաց

«Համայնքային ենթակայության բուժհիմնարկները, այդ թվում՝ շտապօգնության աշխատակիցները, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ, քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդից ստանալու են լրացուցիչ պարգևավճար, մնացած հարցերին պետք է պատասխանի ընկերության տնօրենը»։