Բացել լրահոսը Փակել լրահոսը
111297760_1335671819974509_5984931134168062348_n
A A
Պաշտոնական

«Միշտ հավատարիմ էր իր երդմանը». բժշկական կենտրոնը ցավակցել է կորոնավիրուսից մահացած բժշկուհու ընտանիքին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել:

Այդ կապակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում են.

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է բժշկուհի 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը։

Նա աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շատ-շատերն են շնորհակալ այսօր վաստակաշատ բժշկուհու պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից: Տիկին Հարությունյանն իր գործի անմնացորդ նվիրյալն էր և միշտ հավատարիմ էր իր երդմանը:

Ավաղ, այս դժվարին փորձությամբ անցավ նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության ոլորտի աշխատակիցները կիսում են իրենց գործընկերոջ՝ հարգված բժշկուհի Սիրանուշ Հարությունյանի ընտանիքի վիշտը: Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»։