Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եվս-15-20-աշխատավարձի-աճ-աշխատավարձի-բարձրացում-ամբուլատոր-պոլիկլինիկական-օղակում
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ցավով պետք է հայտնենք, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար:

Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»: