Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gandzasar (1)
A A
Սպորտ

Հայկ Իշխանյանը վերադարձավ «Գանձասար-Կապան»

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել իր շարքերը:

Ինչպես հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը, ով արդեն մեծ փորձ ունի կապանյան թիմում խաղալու, այսօր մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Մինչ այդ փորձառու ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ալաշկերտում»:

Իսկ ահա «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբից «Գանձասար-Կապան» է տեղափոխվել Դիոգո Մանուել Գոնսալես Կոելյոն: 28-ամյա պորտուգալացին նույնպես մեկ տարվա պայմանագիր է կնքել կապանյան ակումբի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս «Գանձասար-Կապանի» շարքերը համալրել էր «Փյունիկի» նիգերիացի կիսապաշտպան, 22-ամյա Ժոզեֆ Ադահ Օմանը: