Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ-խորհրդանիշ
A A
Պաշտոնական

ԲԴԽ որոշմամբ՝ դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի լիազորությունները կասեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի լիազորությունները դադարեցվել են:

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայքից:

« Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԴԽ -ն  երկու դատավորներին քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն էր տվել: