Բացել լրահոսը Փակել լրահոսը
12222222222222244444444444444444444444444444444444444գգգգգգգգգգգգգգգ
A A
Պաշտոնական

Նշանակվել է 2.430.000 դրամի չափով վարչական տուգանք (տեսանյութ)

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 47 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 5.130.730  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 39 դեպքով նշանակվել է 2.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, որից  6-ով հաշվարկվել է 4.987.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։    

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, հաշվարկվել է 125.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։                                                                                                                                    

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ 

Արձանագրվել է 2 դեպք, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ 

           Իրականացվել է թվով 2 ստուգում, որից 1-ով հաշվարկվել է 18.030 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:                                                                                                                                  

    

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 32 դեպքով նշանակվել է 1.730.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

    

     ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (529500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

 

     Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 985500 ՀՀ դրամ:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին