Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սարգսյան
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է վերադարձնել հայ-ռուսական հարաբերությունները. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եւ  իր կառավարությունը  պարտավոր է վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերություններն այն մակարդակին, ինչպիսին եղել է    20 տարվա ընթացքում։

Ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը.  

«Սա պարտադիր հանգամանք է, որովհետև եթե դուք նեղ օրերին եք հիշում, որ ձեր դաշնակից երկիրը ձեզ պարտական է օգնել ու հետո, երբ քաղաքական ձեր երկինքը ամպամած չի, դուք արդեն մոռանում եք դրա մասին ու սկսում եք հոխորտալ ձեր դաշնակից երկրի վրա, ուրեմն կնշանակի, որ պետք է հասկանաք, որ նա էլ պատասխան կտա և շատ ցավալի կլինի այդ պատասխանը»։

 Համացանցում բուռն քննարկումների առիթ  դարձած ռուսաստաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի  ֆեյսբուքյան գրառումը նա պատահական չի համարում։ Ըստ նրա՝  «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն ասել է այն,  ինչի մասին խոսում են Ռուսաստանի վերնախավում։

«Եթե որևէ մեկը չի հասկանում, ուրեմն տգետ է, եթե որևէ մեկը չի հասկանում, ուրեմն Հայաստանի շահերին դեմ է գնում, որովհետև որևէ մեկը այսօր չի կարող փոխարինել Ռուսաստանի այն մեծագույն գործոնը, որն ինքը  ունի  մեր տարածաշրջանում, և սա պետք է լավ հասկանա  մեր հայ ժողովուրդը»,- ասել է Սարգսյանը։

Նա հռետորական հարց է հնչեցնում՝  չի՞ զարմացնում, որ չկա զանգ Ռուսաստանի նախագահից։

Այսպիսի լարված վիճակում,  ըստ նրա,  Պուտինը անպայման հեռախոսազրույց կունենար ՀՀ-ի ղեկավարի հետ.  «Միանշանակ է դա, ու՞ր է, էս վերաբերմունքը դուք հասկանու՞մ եք ինչի է տանելու, ուրեմն կնշանակի, որ նրանք ձեզ բացահայտ ասում են, որ դուք մեզ արդեն  դաշնակից չեք, միանշանակ կնշանակի, որ նրանք ասում են, որ չենք պատրաստվում միակողմանի լինել»։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության  նախագահը դիմում է  քաղաքական կուսակցություններին՝  նշելով, որ անհրաժեշտ է ժամանակավոր պետական խորհուրդ ձևավորել՝  համադրելով բոլորի հնարավորությունները։