Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» չեմպիոն դառնալու և իր ռեկորդը կրկնելու համար

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում Մադրիդի «Ռեալին» շնորհավորել է իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ մադրիդցիները 7 միավորով գերազանցում են բարսելոնացիներին և արդեն անհասանելի են դարձել անցած տարվա չեմպիոնների համար:

Մադրիդ «Ռեալը» 34-րդ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն և թարմացրել է իրեն պատկանող ռեկորդը: Մրցանակների ընդհանուր քանակով թագավորական ակումբը կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը՝ 91 տիտղոս:

Հավելենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անցած չորս տարվա մեջ նվաճեց իր 11 տիտղոս: Այդ ցուցանիշով նա բավականին գերազանցում է նախկին ռեկորդակրին: Մինչ այդ «Ռեալի» հետ 8 տիտղոս նվաճել էր Միգել Մունյոսը, 15 տարվա ընթացքում, 1959-1974թթ: