Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում (տեսանյութ)

Հուլիսի 16-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։

Մասնակցում էր անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Արա Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վարչությունը բնակչությանը կարևոր ծառայություն մատուցող ստորաբաժանում է, և աշխատակիցների մատուցած ծառայությամբ է քաղաքացին պատկերացում կազմում անձնագրային և վիզաների վարչության, նաև ոստիկանության մասին։

Արա Մկրտչյանը խոսելով վարչության աշխատանքի և խնդիրների մասին՝ նշեց, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը պետք է կտրուկ բարելավվի։ Բոլոր աշխատակիցների թիվ մեկ խնդիրը քաղաքացիներին բարձորակ ծառայություն մատուցելն է. ստորաբաժանում մտնելուց անմիջապես հետո պետք է պարզել քաղաքացու այցի նպատակը, ուղղորդել, լինել բարեհամբույր:
Վարչության պետն իր խոսքում շեշտեց, որ ստորաբաժանումներում պետք է բացառվի կոռուպցիոն դրսևորման փորձն անգամ։ Իսկ նման հակաօրինական գործունեությամբ զբաղվողները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։
Հանձնարարվեց համավարակի օրերին խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները, բացառել քաղաքացիների կուտակումները։
Քննարկվեցին նաև ներքին կարգապահության, ստորաբաժանման տնտեսական, ֆինանսական քաղաքականության և մի շարք այլ հարցեր: