Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+soci
A A
Սպորտ

«Սոչիի» 9 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով, այսօրվա խաղը հետաձգվել է

Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Տամբով» - «Սոչի» խաղը, որը պետք է կայանար այսօր, Նինժնի Նովգորոդում, հետաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» թերթը, այսօր առավոտյան հանձնած կորոնավիրուսի թեստը դրական է եղել «Սոչիի» 9 ֆուտբոլիստների մոտ: Նրանց անուն-ազգանուններն առայժմ հայտնի չեն, սակայն, ըստ աղբյուրի, թիմն ամբողջ կազմով այժմ գտնվում է կարանտինի մեջ Նիժնի Նովգորոդում:

Նշենք, որ «Սոչիում» հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը, սակայն վերջինս այժմ գտնվում է Բարսելոնում և ապաքինվում է վնասվածքից:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կայացած 28 տուրից հետո «Տամբովը» 28 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը և պայքարում է լիգայում մնալու համար, իսկ «Սոչին» 33 միավորով գտնվում է 12-րդ հորիզոնականում և արդեն ապահովել է իր տեղն ուժեղագույնների խմբում: