Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Մարզպետարաններին կհատկացվի 2,6 միլիարդ դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարզպետարաններին կհատկացվի 2,6 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնի դարձավ Կառավարության այսօրվա նիստում, հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Վերջինս նշեց, որ գումարը հատկացվում է 2019-ին սկսված սուբվենցիոն ծրագրերի ավարտական փուլի համար

«Մենք հիմա գումարը փոխանցում ենք մարզպետարաններին, որպեսզի մարզպետարանները այն տրամադրեն համայնքներին։ Խոսքը գնում է 83 համայնքների 106 սուբվենցիոն ծրագրերի մասին»։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերը աննախադեպ ծավալ են ունենալու, դրանք ըստ վարչապետի՝ տարածքային համաչափ զարգացման կարևորագույն ուղղություն են։

Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի հաստատվել է 701 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր գումարային հաշվարկով շուրջ 44 մլրդ դրամ, որից Կառավարությունը համաֆինանսավորելու է 24 մլրդ դրամը։