Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կամուրջ_«Հաղթանակի»_ArmAg
A A
Պաշտոնական

Փորձել են ինքնասպան լինել

Հուլիսի 15-ին, ժամը 22։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի վտանգավոր գոտի։

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների հետ համատեղ կանխել են Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) և Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) ինքնասպանության փորձերը։

***

Հուլիսի 15-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Վահրամ Հ․-ի (ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։