
A
A
Հայկական կողմը զոհեր չունի
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հայկական կողմը զոհեր չունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։