A
A
Դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, ադրբեջանցիները հրետակոծում են Այգեպարը և Մովսեսը. ՊՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԳիշերը ժամը 03:40-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է», - գրում է խոսնակը Ֆեյսբուքում:
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները», - փոխանցում է Ստեփանյանը՝ նշելով, որ «սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»։