Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոնոյան
A A
Պաշտոնական

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ Անջեյ Կասպրշչիկին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակը:

Մինչ այդ խոսնակը տեղեկացրել էր, որ Դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, ադրբեջանցիները հրետակոծում են Այգեպարը և Մովսեսը