Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan
A A
Սպորտ

ՄՕԿ-ը չորս տարով հետաձգել է 2022 թվականի պատանեկան օլիմպիական խաղերը

2022 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերը հետաձգվել են չորս տարով և կկայանան 2026 թվականին: Այդ մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

ՄՕԿ-ը նման որոշում կայացրել է Սենեգալի նախագահ Մակի Սալայի խնդրանքով: Պատանեկան օլիմպիական հերթական խաղերը պետք է կայանան այդ երկրի մայրաքաղաք Դաքարում: Սակայն կորոնավիրուսի պատճառով Սենեգալում այժմ զանգվածային անկարգություններ են, ինչը խանգարում է նախապատրաստվել այդ խաղերին:

ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն արդեն համաձայնել է չորս տարով հետաձգել պատանեկան օլիմպիական խաղերը: Վերջնական որոշում կընդունվի հուլիսի 17-ին կայանալիք ՄՕԿ-ի գործկոմի հերթական նիստում: