Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (1)
A A
Պաշտոնական

Բողոքի ակցիա՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջև. ուղիղ (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը բողոքի ակցիա է անում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ.

«Մեր պատասխանը Ուկրաինային։ Դուք ավելի լավ է զբաղվեք ձեր սեփական գործերով ու չնպաստեք տարածաշրջանում անկայունությանը։ Դուք աջակցում եք ագրեսորին»,- նշում են նրանք։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին, մասնավորապես ասելով․ «Ուկրաինայի Արտգործնախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանում իրավիճակի սրմամբ, ինչի հետևանքով հրետակոծվում է Թովուզի շրջանը։ Կոչ եք անում կոնֆլիկտը հարթել՝ հիմնվելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքների, ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված № 822, 853, 874 և 884 հռչակագրերի հիման վրա: Ուկրաինական կողմն իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ»:

 Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։