«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հակափաստարկներ ներկայացրեց ՀՖՖ-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ կապված ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Ակումբի նախագահ Հրաչ Քանանյանի կարծիքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ իրավաչափ և անարդարացի որոշումների հիման վրա գլխավոր և պատանեկան թիմերին զրկել է Հայաստանի 1-ին խմբի և տարբեր տարիքային առաջնություններին մասնակցելու իրավունքից, բացի այդ գլխավոր թիմին մեղադրել է պայմանավորված հանդիպումներին մասնակցելու մեջ։
Ակումբի ներկայացուցիչներն իրենց հակափաստարկները բերեցին կապված ՀՖՖ կայացրած որոշումների հետ։ «Լոկոմոտիվն» արդեն բողոք է ներկայացրել ֆեդերացիայի Բողոքարկման կոմիտեին։
Ակումբի գործադիր տնօրեն Արմեն Քանանյանն ասաց, որ եթե իրենց բողոքը չբավարարվի, ապա իրենք դիմելու են մինչև Լոզանի Սպորտային վերաքննիչ դատարան։
«Իրենք չարաչար սխալվել են։ Մենք հաղթելու ենք, ուղղակի սա ժամանակի հարց է։ Մենք մեր անմեղության վրա վստահ ենք», - ասաց «Լոկոմոտիվի» գործադիր տնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում․