Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Պապիկյան
A A
Պաշտոնական

Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը. նախարարը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Սահմանապահ Բերքաբեր

Հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր

Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:

Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:

Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով»: