Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական Հասարակություն

Զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Զինված ուժերի զորամասերում շարունակվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը։  

Հուլիսի 10-ին զորացրման արարողություն է տեղի ունեցել 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում: Հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին օրինակելի կարգապահության, բարեխիղճ և անձնվեր ծառայության համար, հանձնել շնորհակալական նամակներ։