Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չի կարելի բանակի թիկունքում թաքնվել, թե մեզ ոչ մի բան մի ասեք. Գորգիսյանը՝ իշխանությանը (տեսանյութ)

«Քանի դեռ Ադրբեջանում իշխում է բռնատիրական կլան, այնտեղ անընդհատ կարիք է լինելու ժողովրդին խաբել, ճնշել և արտաքին թշնամիով վախեցնել, իսկ մենք ամեն օր պիտի պատրաստ լինենք դրան»,-այս մասին նշեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:

«Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ներքաղաքական լարվածությունը արդյո՞ք այս իրավիճակում վտանգներ չի ստեղծում, Գորգիսյանը նկատեց, որ այս պահին սահմանին լայնամասշտաբ գործողություններ չկան, ինչպես Ապրիլյանի ժամանակ, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները փորձում են իրավիճակը այդպես ներկայացնել:

Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդեց, որ ներքաղաքական կյանքում իրավիճակը սրում է իշխանությունը.

«Հերթական անգամ իշխող ուժը փորձում է ինչ-որ միջադեպեր օգտագործել մարդկանց սևացնելու, փնովելու և տարբեր որակումներ և պիտակումներ տալու համար: հատկապես իրենք լինելով այն ուժը, որն անընդհատ ատելության խոսք է տարածում, ատելություն է սերմանում քաղաքացիների մեջ, մասնատում ու տրոհում են մեր ժողովրդին, հատկապես իրավունք չունեն այս պահին խոսել միասնականությունից, որովհետև հատկապես մենք՝ ընդդիմությունը գիտի՝ երբ է պետք միասնական լինել: Պառակտիչները չէ, որ մեզ պետք է նման կոչեր անեն»:

Դիմելով իշխանությանը՝ Գորգիսյանը հայտարարեց.

«Չի կարելի բանակի թիկունքում թաքնվել, թե մեզ ոչ մի բան մի ասեք,  բանակը իր գործն անում է, և Կառավարությունն ու Ազգային ժողովն էլ պետք է իրենց գործը անեն»: