Բացել լրահոսը Փակել լրահոսը
12222222222222244444444444444444444444444444444444444
A A
Պաշտոնական

Հաշվարկվել է 9.663.400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 22 դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 9.663.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է 6 դեպք, հաշվարկվել է 9.663.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 


Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 15 դեպքով նշանակվել է 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (500 .00 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 818.250 ՀՀ դրամ։