Բացել լրահոսը Փակել լրահոսը
108556759_10156971655597434_7841524168097859676_o
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:

Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից: