Բացել լրահոսը Փակել լրահոսը
ktrac
A A
Քաղաքականություն

Հրապարակվել է «ՈՒԱԶ»-ի լուսանկարը, որով ադրբեջանցիները փորձել էին հատել սահմանը

Banak.info-ն հրապարակել է այն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը, որով ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ին,  Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: