Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրանտ Խաչատրյան
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Հայաստանի ՏՏ - ն պարտական է WiFi -ին կամ ինչպես ԿարենՎարդանյանը գնաց Անդրանիկ Մարգարյանի մոտ․ Հրանտ Խաչատրյան

Քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր Հրանտ Հրաչի Խաչատրյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել՝ Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված․

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ -
ՏՏ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԿԱՆ Է WiFi - ԻՆ

Անդրանիկ Մարգարյանի վարչապետության սկիզբն էր․

Մի օր Կարենն ասաց․
- Կզանգե՞ս գնանք վարչապետի մոտ։
- Պայմանավորվեմ գնա, գործադիր իշխանության հետ չեմ սիրում մոտիկից շփվել։
- Միասին պիտի գնանք, քո ներկայությունը կարևորա։
- Լավ էլի Կարեն, դու Նավասարդյանի օրոք ինձնից շատ ես իր հետ շփվել Արցախ կոմիտեում։
- Չէ, ուրիշ հարցա։
- Լավ։
Գնացինք․ Վարչապետի սեղանին թղթապանակ դրեց ու սկսեց պատմել WiFi - տեխնոլոգիաների ու ցանցերի տարածման մասին։ Հետո ասաց, որ Մարգարյանը պետք է ազատականացնի այդ հաճախականությունների տիրույթը։
- Կարեն ջան ախ էդ դիապազոնը Սովետի ժամանակներից ԿԳԲ - իննա ու Էնվեդեինը։ Գիտե՞ս ինչ շուխուր են հանելու։
Կարենը շարունակեց հիմնավորել, որ Վրաստանը, Թուրքիան ու տարածաշրջանի շատ երկրներ արդեն ազատականացրել են ու մենք անտեղի հետ ենք ընկնելու։
Մարգարյանը շուռ եկավ իմ կողմը․
- Հրանտ ջան մեր ընկերն ինձանից ի՞նչա ուզում։
Պատասխանեցի․
- Ես իրա կողմից եմ։ Ասել եմ, որ միասին Կիբեռնետիկա ենք ավարտել ու դու էլ ելք չունես։
- Լավ Կարեն ջան կմտածեմ։
Կարեն․
- Մտածելու ժամանակ չկա։ Մեկ, մեկուկես տարի հետո կյանքը ստիպելու է որ ազատականացնեք, բայց արդեն շատ ենք ուշացած լինելու։
Վարչապետն անօգնական սուզվեց բազկաթոռի խորքը, խղճահարող հայացքով նայեց Կարենին ու անկեղծ արտաբերեց․
- Կարեն ջան, ցավդ տանեմ․ Թող էդ մի բանն էլ կյանքը ստիպի հետո անեմ էլի։
Երկուսով դժգոհ նայեցինք Անդրանիկին։
Վարչապետը քրտնած ճակատը մաքրեց, սելեկտորով միացավ նախարարներից մեկին ու ասաց, որ Կարենին ընդունի։
Կարճ ժամանակ անց իմացա, որ Էկոնոմիկայի նախարարությունում նոր IT վարչություն են բացել ու Կարենին նշանակել են վարչության պետ։
Էլի որոշ ժամանակ անցավ։ Կարենը եկավ, թե Էլի պիտի գնաս Մարգարյանի մոտ։ Ասացի, որ մենակ չեմ գնա։ Խոստովանեց, որ նախարարությունից դուրս է գալիս ու մենակ ես կարող եմ լուրն այնպես հաղորդել, որ ինքը մեզանից չնեղանա։ Ասեցի բա պաշտոնն ի՞նչա խանգարում։ Պատասխանեց, որ պաշտոնը պետք էր ՏՏ -ն երկրի տնտեսության գերակա ոլորտ հայտարարելու համար։ Իսկ էնտեղ ուրիշ բան անել հնարավոր չէ։ Դուրս է գալիս, որ մասնավորի հետ ոլորտը կազմակերպի։
Հանդիպեցի, փոխանցեցի․
- Այ Կարեն, հո դու փորձանք չես․ Փորձանքա բա ինչա։ Ես էլ ասելեմ փոխնախարարի տեղ ազատեն Կարենի համար։ Հետո լավ նախարար կաշխատեր։ Հետո էլ ասում եք պրոֆեսիոնալներին տեղ չենք տալիս։ Բա հիմա ի՞նչ եմ անելու ․․․ Մենախոսեց վարչապետը։
Վերջին երկու մտքերն ինձ էլ էին ուղղված։
Ստիպված եղա Կարենի ողջ ասածը իմ քաղցր մեկնաբանություններով լրիվ փոխանցել Մարգարյանին, գոնե ոչ-ոքիով բաժանվելու համար։
Այնպես որ Հայաստանի ՏՏ - ն պարտական է WiFi -ին։

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ