Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+formula
A A
Սպորտ

«Ֆորմուլա-1». Երկրորդ փուլում հաղթեց Լուիս Հեմիլտոնը

Ավստրիական Շպիլբերգի ավտոդրոմում կայացավ «Ֆորմուլա-1» դասի ավտոմեքենաների աշխարհի առաջնության 2-րդ փուլը:

Մրցատարածությունը, որն այս անգամ հավասար էր 306 կմ 452 մետր, բոլորից արագ անցավ «Մերսեդես» թիմի ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը: Նրանից 13 վայրկյանով ետ մնաց նրա թիմակից Վալտերի Բոտասը, իսկ 3-րդ տեղը գրավեց «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը:

Ընդհանուր հաշվարկով մրցավազքը գլխավորում է ֆինն Վալտերի Բոտասը, որը երկու փուլից հետո վաստակել է 43 միավոր: Նրան հաջորդում են բրիտանացիներ Լուիս Համիլտոնն (37) ու Լանդո Նորիսը (26):

Թիմային հաշվարկում առաջին տեղում «Մերսեդեսն» է՝ 80 միավոր: Նրան հաջորդող «Մաք-Լարենն» արդեն ետ է մնում 41 միավորով:

«Ֆորմուլա-1»-ի հաջորդ, 3-րդ մրցափուլը, տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հուլիսի 19-ին: