Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն
A A
Մշակույթ

Աշխարհ աշխարհի մեջ, որտեղ կորոնավիրուսը կառավարվող տիկնիկ է (տեսանյութ)

« էս մեծ աշխարհում դուք ստեղծեք ձեր փոքրիկ աշխարհը»,- վիրահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի խորհուրդն է  բոլորին՝  հատկապես կորոնավիրուսի օրերին։ 

Նրա տիկնիկներն այս օրերին պիտի ցատկոտեին  եւ պարեին տարբեր բերմերում, բայց  համաճարակը ստիպեց նրանց մնալ տանը։

Թբիլիսի  հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիրը  նրանց հարկադիր պարապուրդի չմատնեց, եւ  տիկնիկները մի քանի ամիս է ներկայացումներ են տալիս Ֆեյսբուք սոցիալական հարթակում՝  ծափերի փոխարեն արժանանալով «լայքերի» եւ «քոմենթների»։ Այստեղ նշել  են Վարդատոնը, Վրաստանի եւ Հայաստանի անկախության եւ այլ տոներ։

Մասնագիտությամբ դիզայներ, նկարիչ Արմեն Հովհաննիսյանի համար ամեն մի տիկնիկ մի պատմություն է, որը կարող է   հանդիսատեսին տեղափոխել բոլորովին այլ դարաշրջան ու երկիր։   Տիկնիկների միջոցով նա  ստեղծում է  հեքիաթային մոգական աշխարհ, որը ոչ բոլորը կարող են հասկանալ, բայց որտեղ բոլորն են ցանկանում լինել։

 Կավից ու կտորից տիկնիկներ ստեղծող եւ  նրանց կառավարող վարպետն ասում է՝   իր  աշխարհում նույնիսկ կորոնավիրուսն այնքան սարսափելի չէ, ու այս տիկնիկների հետ ավելի հեշտ է  հաղթահարել համավարակը, որն անցել է բոլոր սահմանները ու փակել դրանք մարդկանց համար։