Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը պարգեւատրել է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջատար օդաչու-փորձարկող Վյաչեսլավ Յուրիի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օդաչու-փորձարկող Եվգենի Վյաչեսլավի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»։