Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում փոխվեց առաջատարը

Ջերմուկում անցկացվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Արման Միքայելյանը սևերով պարտվեց միջազգային վարպետ Դավիթ Շահինյանին, որն առաջին հաղթանակը տարավ մրցումներում:

Առաջատարին անմիջապես հետապնդող երեք շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Մանուէլ Պետրոսյանը, ով սպիտակներով պարտության մատնեց մասնակից միակ շախմատիստուհուն՝ Աննա Մ. Սարգսյանին: Նա վաստակեց 3 միավոր և սկսեց գլխավորել աղյուսակը, քանի որ իր հետ հավասար միավորներ հավաքած Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Տիգրան Հարությունյանի և Մամիկոն Ղարիբյանի հետ:

Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով առավելության հասավ Արմեն Ա. Բարսեղյանի նկատմամբ և երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա, ինչպես նաև Արթուր Դավթյանը, Շանթ Սարգսյանը և Արման Միքայելյանը, ունեն 2,5-ական միավոր և կես բալով են ետ մնում միանձյա առաջատար Մանուէլ Պետրոսյանից:

Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Մանուէլ Պետրոսյանը սևերով կհանդիպի Մամիկոն Ղարիբյանին հետ: Նրան հետապնդող չորս շախմատիստները կհանդիպեն իրար հետ. Արթուր Դավթյանի մրցակիցը կլինի Արման Միքայելյանը, իսկ Շանթ Սարգսյանինը՝ Հայկ Մարտիրոսյանը: