Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Բիլայն»-ի աշխատակիցները հավաքվել են ՀԾԿՀ-ի մոտ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Բիլայն»  ընկերության  աշխատակիցները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ են, որտեղ քննարկվելու  է ընկերության բաժնետոմսերի օտարման հարցը։

Աշխատակիցները դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։ Մտահոգություն ունեն,  որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:

Հիշեցնենք, որ  ընկերության  300  աշխատակիցներ   դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը։