Բացել լրահոսը Փակել լրահոսը
1594327787_virus_italiya
A A
Քաղաքականություն

ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրի քաղաքացիներ չեն կարող Իտալիա մեկնել․ Հայաստանը նրանց թվում է

Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես արգելել ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրների քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման վտանգավորությունից ելնելով, գրում է ТАСС-ը։

Այն մարդիկ, ովքեր վերջին 14 օրերին եղել են այդ երկրներում, Իտալիա մուտք գործել չեն կարող։

Այդ երկրներն են՝ Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Չիլի, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն։

Նշվում է նաեւ, որ յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե երկրի քաղաքացի է, թե ոչ, Իտալիա մուտք գործելիս 14 օր պարտադիր պետք է ինքնամեկուսանա։